Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են։ Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.36 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49.89 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումների արժեքն ավելացել է 0.5 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 52.78 դոլարի։