Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը բավականին ուժեղ կազմ ունի
ՍպորտՀայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականների Եվրոպայի առաջնությունում փայլուն հաղթանակն ապացուցեց այն, որ Հայաստանում հնարավոր է զարգացնել այս խաղային մարզաձևը:
«Հայաստանի պատանիների հավաքականի Եվրոպայի առաջնությունում փայլուն հաղթանակը ցույց է տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք: Տարեցտարի միջազգային առաջնություններում ավելանում են թե մեր թիմերը, թե մեդալների քանակը: Սա նաև ապացուցում է այն, որ Հայաստանում կարելի է խաղային մարզաձևերը զարգացնել, և այս երեք տարիների քրտնաջան աշխատանքը հանգեցրել է նրան, որ Հայաստանի ազգային հավաքականը իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլին»,- ընդգծեց Ռոստոմյանը:
Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ այս տարի Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը բավականին ուժեղ և փորձառու կազմով է համալրված:
«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաև ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի որակական հատկանիշների վրա, ով համարվում է Եվրոպայի լավագույն 20 մարզիչներից մեկը»,- ասաց Ռոստոմյանը:
Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլին, որտեղ մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան և Սլովակիան: Հայաստանն առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին Սլովակիայի ընտրանու հետ: