ՄՅՈւ-ն պատժվել է հակադոպինգային ծրագիրը խախտելու համար
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ՈւԵՖԱ-ի կողմից պատժվել է Եվրոպա լիգայի եզրափակչում հակադոպինգային ծրագիրը խախտելու համար,- տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Անգլիական ակումբը տուգանվել է 100 եվրո, բաց այդ, առանձին տուգանքներ կվճարեն նաև պաշտպաններ Դեյլի Բլինդը և Ֆիլ Ջոնսը:
Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը տուգանվել է 5 հազար եվրոյով: Պահեստայինների նստարանից խաղին հետևող Ջոնսը տուգանվել է 5 հազար եվրոյով դոպինգ-վերահսկողության սպային վիրավորելու համար: Բացի այդ, անգլիացին բաց կթողնի եվրագավաթային առաջիկա երկու հանդիպումները: