Երեւանում շենքի 2-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա երեխայի վիճակում կա դրական տեղաշարժ
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Երեւանում հուլիսի 27-ին շենքի 2-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա երեխայի վիճակում կա դրական տեղաշարժ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից: Փոքրիկն ապաքինվում է:
Բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ երեխան ունի գանգուղեղային վնասվածք, բազմաթիվ կոտրվածքներ՝ ազդրի, ձախ ձեռքի դաստակի կոտրվածք:
Երեխան Երեւանի Ծարավ Աղբյուրի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարանի պատշգամբից ընկել էր տատիկի գրկից: