Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


«Հայկական փողոցի» ցնծությունն ու վառվռուն գույները. հայկական մեծ տոնախմբություն Բուխարեստում

Բուխարեստի Հայկական փողոցում hուլիսի 28-30-ին կայացավ Ստրադա Արմենեասկա ավանդական փառատոնի/Festivalul Strada Armeneasca 4-րդ թողարկումը: Այն կազմակերպել էին Ռումինիայի Հայոց Միությունը եւ Հայ երիտասարդաց կազմակերպությունը (Armenian Youth Organization - AYO)՝ Հայաստանեայց Առաքելական եկեղեցու Ռումինահայոց թեմի, Ռումինիայի կառավարության միջէթնիկ հարաբերությունների վարչության, Բուխարեստի քաղաքապետարանի եւ բազմաթիվ այլ հովանավորների ու գործընկերների աջակցությամբ: Փառատոնը վարում էին ռումինահայ հայտնի քաղաքական գործիչներ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ գրող Վարուժան Ոսկանյանը եւ Վարուժան Փամբուկչյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեք օր շարունակ՝ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, Բուխարեստի Հայկական թաղամասում` Քարտիերուլ Արմենեսկում/Cartierul Armenesc թեւածում էր հայկական շունչն ու ոգին, ներկայացվում էին հայկական մշակույթն ու ավանդույթները, հնչում էին հայկական խրոխտ երգն ու հոգեթով պարը: Փառատոնին էին հրավիրվել նաեւ ավանդական դրկից մասնակիցներ` հունական, հրեական եւ գնչուական վոկալ եւ գործիքային խմբեր:

Փառատոնին վարպետ կատարումներով հանդես են եկել ռումինահայ անվանի երգչուհի Կորինա Կիրակը/Corina Chiria, ով պատմել է իր հայկական արմատների եւ ցեղասպանության մասին, Միկո եւ խումբ/Mico&Crew անսամբլը, Բասկա/Basska ռոք-խումբը, Նիկու Ալիֆանտիս/Nicu Alifantis & Fragile Band խումբը, հրեական Կլեզմեր/Klezmer Band եւ Վայնբերգեր/AG Weiberger խմբերը, գնչուական Mahala Rai եւ հունական Կիմատա/Kymata անսամբլները: 

 Փառատոնին առանձնահատուկ փայլ են հաղորդել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ Հայաստանից հատկապես հրավիրված «Կարին» ժողովրդական պարախմբի ելույթները:

Անկրկնելի կատարումներով հանդես է եկել էթնոջազի ռումինահայ հանրաճանաչ վարպետ Հարրի Դավիդյանը/Harri Tavitian հայտնի թմբկահար Չերեյ Չաբայի/Cserey Csaba ուղեկցությամբ: Բուխարեստի երիտասարդական Ռամպա/Rampa թատերախումբը հանդես Վարուժան Ոսկանյանի«Շշուկների մատյան» վեպի հիման վրա Արմինե Ոսկանյանի «Տեղդմնացիրյան»/Staipelochianներկայացմամբ:

Թողարկվել էր նաեւ փառատոնի եւ Ռումինիայում հայերի ներկայության պատմությունը վերհանող հատուկ ազդաթերթ` հնատիպ լուսանկարներով: Փառատոնն ընդգրկել էր Հայկական փողոցին հարակից Բուխարեստի հայկական համալիրի ամբողջ տարածքը` Հայկական եկեղեցին եւ Առաջնորդարանը, Դուդյան թանգարանը եւ գրադարանը,Հայկական մշակութային կենտրոնը, որտեղ ազատ մուտք էր ապահովված փառատոնի մասնակիցների ու այցելուների համար: Այստեղ նաեւ գործում էր հայտնի լուսանկարիչ Հրայր Խաչերյանի Հայաստանն ու հայաշխարհը պատկերող լուսանկարչական անզուգական աշխատանքների ցուցահանդեսը: Կիրակի օրը Առաջնորդանիստ Սբ Հրեշտակապետաց եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպս. Հակոբյանի կողմից մատուցվեց Սբ պատարագ, որին հաջորդեց Վարդավառի ծես:

Հայկական փողոցի երկայնքով շարված կրպակներում ներկայացված էին հայկական ձեռագործզարդեր, խեցեղեն, գորգեր եւ գործվածքներ, սրբապատկերներ եւ նկարազարդումներ: Բացօթյահայկական ճաշատանը հազարավոր այցելուներ համտեսեցին հայկական խորտիկներ եւ ավազի վրա պատրաստված ավանդական սուրճ: Առաջնորդարանի բակի մանկական անկյունում երեխաների համար կազմակերպվել էին ստեղծագործական խաղեր եւ աշխատանքներ: Փառատոնին մասնակցելու էին եկել Ռումինիայի Հայոց միության մասնաճյուղերի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ Ռումինիայի հայաշատ քաղաքներ Գեռլայից, Կլուժ-Նապոկայից, Ռոմանից, Բակաուից, Թըրգու-Օկնայից, Բայա-Մարեից, Յաշիից, Բոտոշանից եւ այլ վայրերից:

Ստրադա Արմենեասկա փառատոնին մասնակցել են տասնյակ հազարավոր այցելուներ, այն լայն արձագանք է գտել ռումինական ԶԼՄ-ներում, ներառյալ «Աջերպրես» գործակալության հատուկ թողարկումը:

 

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվի