Շարապովայի վերադարձը հաղթական էր
ՍպորտՌուսաստանցի Մարիա Շարապովան հաղթանակով է մեկնարկել է թենիսի Ստենֆորդի մրցաշարում, որին մասնակցում է wild card-ի շնորհիվ: Առաջին շրջանում 30-ամյա թենիսիստուհին 6:1, 4:6, 6:0 հաշվով հաղթել է ամերիկուհի Ջենիֆեր Բրեյդիին: Մրցախաղը տեւեց 2 ժամ 4 րոպե:
Երկրորդ շրջանում Շարապովայի մրցակիցը կլինի ուկրաինացի Լեսյա Ցուրենկոն:
Հիշեցնենք, որ սա Մարիա Շարապովայի երրորդ մրցաշարն է որակազրկումից հետո: Մելդոնիումի օգտագործման համար ռուս մարզուհին որակազրկվել էր 15 ամսով եւ կորտ վերադարձավ ապրիլի 26-ին: Հռոմի մրցաշարում ստացած վնասվածքի պատճառով նա կորտից բացակայում էր մայիսից: