Շամիրամ գյուղում անհայտ անձը կրակ է բացել սգո սրահում գտնվողների վրա. կան զոհեր
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում անհայտ անձը մտել է գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահը եւ կրակել այնտեղ գտնվող անձանց վրա: NEWS.am-ի նախնական տեղեկություններով, այս պահի դրությամբ կա 3 զոհ եւ 6 վիրավոր:
Նշենք, որ Շամիրամը եզդիաբնակ գյուղ է, այս պահին իրավապահները դեպքի վայրում են, կասկածյալը որոնվում է: Մեր տեղեկություններով, իրավապահներին հայտնի է նրա ինքնությունը։
Մանրամասներն ավելի ուշ: