«Բարսելոնան» պատրաստ է իջեցնել Նեյմարի տրանսֆերային արժեքը, եթե ՊՍԺ-ն բաց թողնի Վերատիին
Սպորտ«Բարսելոնան» պատրաստ է ֆրանսիական ՊՍԺ-ին ընդառաջել բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի հարցում:
Marca-ի համաձայն՝ կատալոնացիները պատրաստ են իջեցնել Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային գինը, եթե գործարքում ընդգրկվի ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին:
«Բարսելոնան» վաղուց է ցանկանում ձեռք բերել Վերատիին, սակայն ֆրանսիական ակումբը հրաժարվում էր բանակցել իտալացու տրանսֆերի հարցով:
Եվրոպական մամուլի համաձայն՝ Նեյմարը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է դառնալու այս շաբաթվա ընթացքում: «Բարսելոնան» այլեւս մտադիր չէ մեծ ջանքեր գործադրել նրան թիմում պահելու համար: