Հայաստանում կբացվի տարածաշրջանային ամենախոշոր չինարենի դպրոցը
Որոշման նախագիծը գործադիրի այսօր ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ասաց, որ չինական կողմին է տրամադրվելու Երևան քաղաքի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոցին պատկանող 1,45028 հա հողամասը, իսկ այս դպրոցը ժամանակավորապես կտեղափոխվի Շահմուրադյանի անվան N 85 հիմնական դպրոց:
Նախարարն ասաց, որ մինչ վարչապետի և կառավարության անդամների հաստատումն ու դրական եզրակացություն տալը, ինքը խնդրում է երեք օր ժամանակ՝ ֆինանսների նախարարության և նախագահի աշխատակազմի հետ քննարկելու համար: Որոշումն ընդունվեց:
Արմեն Աշոտյանը նաև ընդգծեց, որ դպրոցը դառնալու է տարածաշրջանային ամենախոշոր չինարենի դպրոցը: