«Լիվերպուլի» երկրպագուները կողմ են «Էնֆիլդում» կանգնած տեղերով տրիբունայի վերադարձին
Սպորտ«Լիվերպուլի» երկրպագուները քվեարկել են անգլիական ակումբի տնային ստադիոն «Էնֆիլդում» կանգնած տեղերով տրիբունայի վերադարձի վերաբերյալ, հայտնում է BBC-ը:
Ինտերնետում անցկացված հարցմանը մասնակցել է 17 910 երկրպագու: Նրանց 88 տոկոսը հավանություն է տվել կանգնած տեղերով տրիբունային: 5 տոկոսը դեմ է արտահայտվել, իսկ մյուսները չեն կարողացել կողմնորոշվել:
Մեծ Բրիտանիայում առանց աթոռների տրիբունաներից հրաժարվել էին 1989-ին տեղի ունեցած ողբերգությունից հետո: Այդ տարվա ապրիլի 15-ին Շեֆիլդի «Հիլսբորո» ստադիոնում կայացած «Նոթինգեմ Ֆորեսթ» - «Լիվերպուլ» Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպման ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով զոհվել էին լիվերպուլյան ակումբի 96 երկրպագուներ: