Մեկ օրում բացահայտվել է գողության 4, խարդախության 5 դեպք
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերն էլ բացահայտվել է:
Արձանագրվել է թմրանյութի եւ զենք-զինամթերքի հայտնաբերման 1-ական դեպք:
Բացահայտվել է գողության 4, խարդախության 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, կաշառակերության եւ յուրացման կամ վատնման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: