Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է գրպանահատը գողանում աղջկա դրամապանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
TVՄոսկովյան ավտոբուսում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է գրպանահատը մի ամբողջ բեմադրություն խաղում՝ իր սև գործն անելու համար: Սկզբում նա «պատահմամբ» ձեռքից թափում է թղթադրամների խուրձն ու հետո անցնում դրանք հավաքելուն՝ ընթացքում գողանալով երիտասարդ աղջկա դրամապանակը:
Ինչ խոսք, այստեղ նաև աղջկա մեղքը կա, ով, ինչպես հարկն է, չէր փակել պայուսակը և ակամայից դարձավ չարանենգի զոհը: