Նեյմարը վաղը կմիանա «Բարսելոնա»-ին
ՍպորտԿատոլոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ թիմի հետ կսկսի մարզվել օգոստոսի 2-ից:
Այդ մասին հաղորդում է AS-ը: Ֆուտբոլիստն այժմ գտնվում է Դոհայում և առաջիկայում կուղևորվի Բարսելոնա:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հարձակվողը մտադիր է մեկնել Բրազիլիա, որպեսզի մտածի իր՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին, որը պատրաստ է ձեռք բերել բրազիլացի խաղացողին 222 մլն եվրոյով: Ըստ ԶԼՄ-ների, Նեյմարի բուժզննումը ՊՍԺ տեղափոխելու համար պետք է տեղի ունենա այս շաբաթվա վերջին, իսկ պայմանագիրը ստորագրվի օգոստոսի 7-ին: