Օգոստոսի 6-ը եւ 7-ը կինեն ամենաշոգ օրերը. Երեւանում ջերմաստիճանը կհասնի +42-ի. Գագիկ Սուրենյան
ՀասարակությունՕգոստոսի 6-ի եւ 7-ը կլինեն ամենաշոգ օրերը։ Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ վաղվանից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, եւ եթե Արարատյան դաշտում այն չի գերազանցել +38-ը, ապա օգոստոսի 3-ից այն ամեն օր կբարձրանա 1 աստիճանով։ Հատկապես շոգ կլինի առաջիկա կիրակի եւ երկուշաբթի։ Այդ օրերին Արարատյան դաշտում եւ Երեւանի ցածրադիր շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է հասնել +41, +42 աստիճանի։
Նման ջերմաստիճան կարող է գրանցվել նաեւ Իրանի հետ սահմանին՝ Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, Արաքսի հովտում։ Լեռնային շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել +36-ի, իսկ Տավուշի մարզի հովիտներում, երկրի հյուսիս-արեւելքում՝ +39 աստիճանի։