Ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության առաջին օրը Կարեն Զուրաբյանը դարձել է արծաթե մեդալակիր
ՍպորտԸմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության առաջին օրը 50 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճի ըմբիշ Կարեն Զուրաբյանը նվաճել է արծաթե մեդալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նույն օրը ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ 96 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը գրավել է 5-րդ տեղը:
Մեր տղաներն առաջնությանը մասնակցում են հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ:
2017 թվականի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է օգոստոսի 1-6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում: Օգոստոսի 4-ից մրցագորգ են դուրս գալու հունա-հռոմեական ոճի ըմբիշները: