Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը
ՏնտեսությունՀայաստան բնական գազի մատակարարումը օգոստոսի 3-ից 30 օրացուցային օրով կդադարեցվի ՝ Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: