Վարդան Պողոսյանը հեռացել է «Փյունիկ»-ից և հնարավոր է կարիերան շարունակի Մակեդոնիայում
ՍպորտԵրևանի «Փյունիկ»-ի ավագ Վարդան Պողոսյանն այլևս չի շարունակի ելույթները երևանյան ակումբում:
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է, և կողմերը որոշել են այն չերկարաձգել: «Փյունիկը» հայտնում է, որ 25-ամյա հարձակվողը պատրաստվում է տեղափոխվել արտասահման: Ակումբը շնորհակալություն է հայտնել Վարդանին ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Ըստ ԶԼՄ-ներում առկա լուրերի, Պողոսյանը կարիերան կշարունակի մակեդոնական «Ռաբոտնիչկի»-ում: