Ոստիկանությունը երկարաձգել է փաստաբանների և իրավապահների միջև դեպքի առչությամբ ծառայողական քննության ժամկետը
ՀասարակությունՀՀ փաստաբանների պալատը ՀՀ ոստիկանությունից հուլիսի 31-ին ստացել է նոր գրություն` փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը, գրության մեջ նշված է, որ նշանակված ծառայողական քննության ժամկետը երկարացվել է 30 օրով: