Մարիա Շարապովան հրաժարվել է պայքարից
ՍպորտՌուսաստանցի Մարիա Շարապովան չի շարունակի պայքարը թենիսի Ստենֆորդի մրցաշարում, որին մասնակցում էր wild card-ի շնորհիվ: Երկրորդ շրջանում 30-ամյա թենիսիստուհին պետք է հանդիպեր ուկրաինացի Լեսյա Ցուրենկոյի հետ, սակայն ձախ ձեռքի վնասվածքի պատճառով հրաժարվել է մրցախաղի մասնակցությունից:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում Շարապովան 6:1, 4:6, 6:0 հաշվով հաղթել էր ամերիկուհի Ջենիֆեր Բրեյդիին: Դրանից առաջ նա վնասվածքի պատճառով կորտից բացակայում էր մայիսից:
Սա Մարիա Շարապովայի երրորդ մրցաշարն էր որակազրկումից հետո: Մելդոնիումի օգտագործման համար ռուս մարզուհին որակազրկվել էր 15 ամսով եւ կորտ վերադարձավ ապրիլի 26-ին: