Կառավարության նսիտի ավարտից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դատախազության կողմից ՀՔԾ քննիչների նկատմամբ հարուցված քրեական գործին,-այս մասին հայտնում է ORER.am-ը: Դատախազի խոսքով՝ հարուցված քրեական գործը պայմանավորված չէ անձնական մոտիվներով: Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանի դատավճռում քաղաքական ենթատեքստի առկայությանը, Գևորգ Կոստանյանն ասաց. «Ես չեմ տեսնում քաղաքական ենթատեքստ, ես չեմ կարող տեսնել քաղաքական ենթատեքստ, որովհետև քրեական հետապնդման գործընթացում որևէ քաղաքական գործոն կամ որևէ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել: Ամբողջ գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված և բոլոր տեսագրությունների ապացույցներով հագեցված է: Եթե այդ ամենն օբյեկտիվորեն համադրեք, ինքներդ կտեսնեք, որ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել»: