ՊՍԺ-ում կարծում են, որ հնարավոր է ձեռք բերել Նեյմարին ու Մբապեին եւ չխախտել ֆինասական Fair play-ը
Սպորտ«Մոնակոյի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է այս ամռանն այլ ակումբ տեղափոխվել, գրում է L'Equipe-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ Ֆրանսիայի չեմպիոնը 18-ամյա ֆուտբոլիստին պատրաստ է բաց թողնել 180-190 միլիոն եվրոյի առաջարկի դեպքում:
Մբապեին ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ն, որն առաջիկայում 222 միլիոն եվրոյով գնելու է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին: ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն կարծում է, որ հնարավոր է միաժամանակ գնել Նեյմարին ու Մբապեին՝ չխախտելով ՈւԵՖԱ-ի ֆինանսական «ֆեյր-փլեյը»: Դրա համար փարիզցիները պետք է վաճառեն մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի ՈւԵՖԱ-ն չկարողանա պատժամիջոցներ կիրառել ակումբի դեմ: