Այժմ հսկայածավալ քննչական եւ դատավարական գործողություններ են կատարվում. Ռ. Մախմուդյան
ՀասարակությունԱյսօր հրավիրված ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը պատասխանելով լրագրողների հարցերին եւ անդրադառնալով Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում տեղի ունեցած սպանությանը նախ իր ցավակցությունը հատնեց մահացածների ընտանիքներին, ապա նշեց, որ տեղի ունեցածը, իհարկե, ցավալի է:
«Շամիրամում տեղի ունեցածը զարհուրելի տեսարան էր, որ պատիվ չի բերում եզդի ժողովրդին: Ներքին խռովությունները միջանձնային հարաբերությունների հետ են կապված: Նմանատիպ մի դեպք էլ մի քանի օր առաջ էր եղել Սեւանում»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ մշտապես կապ է պահում վարույթն իրականացնող մարմնի հետ:
«Այժմ հսկայածավալ քննչական եւ դատավարական գործողություններ են կատարվում: Նախաքննական գաղտնիքից ելնելով` շատ տեղեկություններ չեն հրապարակվում, բայց ես վստահ եմ, որ ՀՀ իրավապահ մարմինները ամեն ինչ բարձր մակարդակով են անելու»,- ընդգծեց բանախոսը:
Պատգամավորը նշեց նաեւ, որ սպանության գործով արդեն իսկ մեկ ձերբակալված անձ կա, նա հանցագործությունն իրականանցնելու մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Թելման Քալաշյանի հորեղբայրն է, ով մեղադրվում է հանցագործությունը պարտակելու մեջ: Վերջինս իր ավտոմեքենայով հանցագործությունն իրականանցնելուց հետո տեղափոխել է Թելման Քալաշյանին: