Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 7 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը
ՍպորտԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացել է «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի պաշտոնական կայքը, այն անցկացվել է երկու տարիքային խմբով՝ Մ 17 և Մ 14 տարեկաններ:
Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում ընդգրկված էր աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:
Այս տարիքային խմբում աշխարհի հավաքականը առավելության է հասել 19-13 հաշվով, որտեղ կարևոր դեր է խաղացել հայաստանցի մասնակիցը: Հայկ Մարտիրոսյանը կարևոր հաղթանակներ է տարել ԱՄՆ ուժեղագույն պատանի շախմատիստներ Ջեֆֆրի Սյունի (2646) եւ Սամուել Սեւյանի (2633) նկատմամբ:
Մրցաշարի ընթացքում Մարտիրոսյանը նաև 7 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը: