ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարեց Նեյմարի հետ պայմանագիր կնքելու մասին
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել է բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ պայմանագիր կնքելու մասին:
Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ավելի վաղ կատալոնական «Բարսելոնան» հայտարարել էր, որ Նեյմարի ներկայացուցիչները վճարել են ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում էր 222 մլն եվրո:
Ըստ լրատվամիջոցների` Նեյմարը փարիզյան ակումբում կստանա տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ: Հարձակվողը մտադիր է մասնակցել Ֆրանսիայի 2017/18թթ. առաջնության մեկնարկային տուրի` «Ամյենի» հետ հանդիպմանը: