Մարեյը չի մասնակցի Մոնրեալի մրցաշարին, Նադալը կարող է դառնալ առաջին ռակետ
ՍպորտԱշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը վնասվածքի պատճառով հրաժարվել է թենիսի Մոնրեալի «Մասթերս» շարքի մրցաշարի մասնակցությունից, հայտնում է ATP World Tour-ը:
Բրիտանացի թենիսիստի բացակայությունից կարող է օգտվել աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը: Մոնրեալի մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելու դեպքում իսպանացի թենիսիստը կդառնա առաջին ռակետ:
Մոնրեալի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 7-13-ը: Ավելի վաղ ATP-ի լավագույն տասնյակից մրցաշարին հրաժարվել էին մասնակցել սերբ Նովակ Ջոկովիչը, շվեյցարացի Ստեն Վավրինկան ու խորվաթ Մարին Չիլիչը:
ATP-ի վարկանիշային ցուցակում Մարեյին ու Նադալին բաժանում է 285 միավոր: