Պավլյուչենկոյի եւ Իզմայլովի գոլերը հաղթանակ են բերել Մոսկվայի «Արարատին»
ՍպորտՖուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի երրորդ տուրում Մոսկվայի «Արարատը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Սատուրնին»:
Առաջին խաղակեսից հետո «Սատուրնը» հաշվի մեջ եղել է առջեւում, սակայն երկրորդ խաղակեսում Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոման Պավլյուչենկոյի եւ Մարատ Իզմայլովի գոլերը կամային հաղթանակ են բերել հյուրերին:
Այս խաղթանակից հետո «Արարատը» վաստակել է 7 միավոր եւ «Կալուգայի» հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: