Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Հեռագնա սիրո արդյունքները. բաց նամակների նախապատմությունից

Armenia24.info-ն գրում է.

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը բաց նամակով դիմել է Վիտալի Բալասանյանին: Հիշեցնենք, վերջերս նա հարցազրույց էր տվել ու նշել, որ Սերժ Սարգսյանը մեծահոգի է գտնվել «Սասնա ծռերի» նկատմամբ: 

Մինչ բուն թեմային անդրադառնալը, գանք նախապատմությունից: Ակնհայտ է, որ խմբի անդամները նեղացած են Վիտալի Բալասանյանից: Թերևս նա ինչ-որ խոստումներ էր տվել, որոնք չեն իրագործվել: Սակայն եկեք հակառակ տեսանկյունից նայենք իրերի ընթացքին: ՊՊԾ-ում նրանց հանդիպման քիչ կադրերից կարելի է ենթադրել, որ Վիտալի Բալասանյանն առանձնապես չէր եկել ինչ-որ բան խնդրելու: Ակնհայտ է, որ նա իրեն պահում է տիրաբար: Չենք ուզենա կրկին անդրադառնալ նրա քրոջ որդու պահվածքին: Թե ի՞նչ են խոսել ներսում կամ պայմանավորվել, կողմերը լավ կլինի, եթե դրա մասին հստակ ու հոդաբաշխ արտահայտվեն, որպեսզի  հասարակությունը թույր տեղեկություններից ելնելով, չբաժանվի երկու բանակի՝ Վիտոյին հայհոյողներ ու պաշտպանողներ: Մյուս կողմից, «Սասնա ծռերն» այն վիճակում չէին, որ պահանջներ դնեին ու սպասեին դրանց ի կատար ածմանը: Նախ նրանք սխալ էին հաշվարկել փողոցի ու քաղաքացիների ընդվզման էֆֆեկտը, իսկ այնուհետ հայտնվել էին լիակատար մեկուսացման մեջ:

Գալով Վիտալի Բալասանյանին, փաստենք, որ նա երբեք չէր գնա այնպիսի քայլի, որ վնասեր Սերժ Սարգսյանին: Սա աքսիոմա է: Բացատրեմ թե ինչու: Նախ, ղարաբաղյան կլանն ունի մի քանի ճյուղավորումներ: Նրանք ընտանիքի նման են, իսկ Բալասանյանն այդ ընտանիքի մասն է կազմում: Նախորդ ընտրություններում, չունենալով Սարգսյանի «դաբրոն», Արցախում հերոս ընկալվող Բալասանյանը պարտվեց: Ասեմ, որ իր հեղինակությամբ բնավ չի զիջում Բակո Սահակյանին, ավելին՝ տեղ-տեղ գերազանցում է: Հետագայի դիտանկյունից, դժվար է գնահատել. Բալասանյանն իրո՞ք ուզում էր դառնալ նախագահ, թե կատարում էր արցախյան ընտանիքի պատվերը: Որ տարբերակն էլ լինի, հերոսի կոչումով չես կերակրվի: Այլ կերպ ասած, Բալասանյանը պետք է ծառայություն մատուցեր Սարգսյանին, որպեսզի վայելեր ընտանիքի բարիքները: Արդյունքներն ուշացնել չտվեցին: Նա ՊՊԾ-ում, թերևս ուներ մեկ խնդիր ժողովրդական լեզվով ասած՝ «կուտ տալ» խմբի անդամներին: Դա նրան հաջողվեց, հատկապես ելնելով այն հանգամանքից, որ մինչև մահ գնացող խումբը, գոնե նրանք էին հայտարարում, այդպես էլ մահվան չգնաց: Ընթերցողի մոտ թող սխալ կարծիք չձևավորվի, թե ես մեղադրում եմ նրանց չմեռնելու համար: Որքան քիչ զոհ, այդքան լավ: Սակայն խումբը, կարճամիտ էր իր քաղաքական հաշվարկներում: Մյուս կողմից էլ, ցայտնոտի մեջ հայտնվածն այլ ելք չուներ:

Պավլիկ Մանուկյանի նամակը, այդ քաղաքական կարճամտության հերթական դրսևորումն է: Քաղաքագիտական ոչինչ չկա նամակում, միայն հուզառատ դրսևորումներ ու զեղումներ են: Ի վերջո, «Սասնա ծռերի» հետևորդները կամ կողմնակիցները դեռ չեն պատասխանել այն տհաճ հարցին, թե 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, Պավլիկ Մանուկյանը բռնություն գործադրել է Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի նկատմամբ, թե ոչ: 2013 թվականի նախագահական ընտրություններին, բռնություն գործադրել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձի նկատմամբ, թե ոչ: Նրանց համար սա անդուր թեմա է ու միշտ խուսափում են ուղղակի պատասխանից: Բնական է, տհաճ է, երբ մարդուն փաստի առջև ես կանգնեցնում: Իսկ եթե այդ լուրերը ճիշտ ե՞ն: Ապա Մանուկյանի նամակի մի շատ հուզական դրվագներ պարզապես դառնում են ֆալսիֆիկացիա: Իհարկե, չենք ժխտում այն հանգամանքը, որ մարդը որոշել է սրբագրել իր անցյալը և ուղղել իր սխալները: Բայց ինչպես ասում են՝ գնացքը գնացել է:

Ատոմ Ոսկանյան

ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»