Sinquefield Cup. Լեւոն Արոնյան vs Սերգեյ Կարյակին
ՍպորտԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) օգոստոսի 4-ին կանցկացվի երրորդ տուրը:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:
Հիշեցնենք, որ մեկնարկային 2 տուրերում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին եւ պարտվել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային:
Sinquefield Cup կտեւի մինչեւ օգոստոսի 11-ը, իսկ ամսի 7-ը հանգստյան օր է։
Sinquefield Cup, երրորդ տուր
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Լեւոն Արոնյան (Հայաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)