ՊՍԺ-ն պատրաստվում է Օբլակին դարձնել ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը
ՍպորտՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին ռեկորդային գումարով,- գրում է «A Bola»-ն:
Ըստ աղբյուրի` փարիզյան ակումբը մտադիր է Օբլակին դարձնել ֆուտբոլի պատմության ամենաթանկ դարպասապահը` վերջինիս տրանսֆերի դիմաց մադրիդյան ակումբին վճարելով 100 մլն եվրո:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն այդ գործարքն իրականացնելու դեպքում կարող է պատժվել, քանի որ վերջնականապես կխախտի ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները:
Հիշեցնենք, որ Օբլակն Իսպանիայի ավարտված առաջնությունում մասնակցել էր 30 հանդիպման և բաց թողել 21 գնդակ: