Վիուլեն Այվազյանը նշեց իր նորամուտը Վենտսպիլսի պաշտոնական խաղերում
ՍպորտԼատվիայի առաջնության 17-րդ տուրում «Վենտսպիլսը» տանն ընդունեց «Ելգավային» և հաղթեց 1:0 հաշվով:
Խաղի միակ գոլը 74-րդ րոպեին խփեց Տոսին Այեգունը: Գոլից մեկ րոպե անց «Վենտսպիլսի» կազմում փոխարինման մտավ Վիուլեն Այվազյանը` նշելով իր նորամուտը լատվիական ակումբի պաշտոնական խաղերում:
Այս խաղից հետո «Վենտսպիլսը» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 9-ին, իսկ մրցակիցը կլինի «Սպարտակսը»:
«Վենտսպիլս»-«Ելգավա»` 1:0
Գոլը` Այեգուն (74)