Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը բաժանում է 3-7-րդ տեղերը, Վաշյե-Լագրավը՝ միանձնյա առաջատար
ՍպորտԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլ) չորրորդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2 միավորով բաժանում է 3-7-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը սպիտակներով ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան ավարտվել էր 27-րդ քայլում:
Միանձնյա առատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, որը սեւերով պարտության է մատնել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ ունի 3 միավոր:
5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Վաշյե-Լագրավի հետ: