Լևանդովսկի. Բավարիան նույնքան հզոր կլինի, որքան մեկ-երկու տարի առաջ
Սպորտ«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Գերմանիայի Սուպերգավաթի խաղում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (2:2, 11-մ.` 5:4).
«Նախ, ես շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք: Շատ լավ խաղացինք:
Իհարկե, երբեմն սխալներ թույլ էինք տալիս, բայց ամեն դեպքում սա մրցաշրջանի առաջին խաղն էր: Հիմա պետք է ավելացնել:
Ես վստահ եմ, որ մի քանի ամսից ամեն ինչ հիանալի կլինի: Մենք նույնքան հզոր կլինենք, որքան` մեկ կամ երկու տարի առաջ»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: