Սարգիս Ադամյանը 90 րոպե է անցկացրել Բունդեսլիգա-2-ի խաղում
ՍպորտԳերմանական Բունդեսլիգա-2-ի երկրորդ տուրում «Ռեգենսբուրգը» սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվել է «Նյուրնբերգին»՝ կրելով երկրորդ պարտությունը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը տանտերերի մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման:
Հիշեցնենք, որ 24-ամյա հարձակվողն այս ամռանն է Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի «Շտայնբախից» տեղափոխվել «Ռեգենսբուրգ», որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: