Կառլեն Մկրտչյանը վերադառնում է «Փյունիկ»
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը կարիերան կշարունակի Երեւանի «Փյունիկում»: Այդ մասին «Բանանցի» դեմ Հայաստանի առաջնության առաջին տուրի խաղից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
28-ամյա կիսապաշտպանը բուժզննում է անցել Գերմանիայում, որտեղ նրան թույլ են տվել վերադառնալ խաղադաշտ:
Մկրտչյանի նախորդ ակումբն էր Մախաչկալայի «Անժին», որի կազմում նա հանդես է եկել 2015-2016-ը: Վերջին շրջանում նա վնասվածքի պատճառով բացակայում էր խաղադաշտից:
Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանը ֆուտբոլային կարիերան սկսել է հենց «Փյունիկում»: