Ռուսաստանի պրեմիեր լիգայի 4-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը հյուրընկալվել է «Կրասնոդար»-ին, հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ուրալ»-ի կազմում հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին գլխի հարվածով բացել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Կրասնոդարցիներին հաջողվել է փրկվել պարտությունից՝ խաղի ավելացված 5-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածի շնորհիվ:
Այս խաղից հետո «Ուրալ»-ը 6 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: «Կրասնոդար»-ը 5-րդ տեղում է:
Հանդիպմանը «Ուրալ»-ի կազմում չի մասնակցել Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ու վնասվածքը նոր է ապաքինվել: