MLS. Դավիդ Վիլյան՝ հաղթական հեթ-տրիկի հեղինակ
ՍպորտMLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Նյու Յորք Սիթին» 3:2 հաշվով հաղթել է «Նյու Յորք Ռեդ Բուլզին»: Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան, որն աչքի է ընկել 28-րդ, 72-րդ եւ 75-րդ րոպեներին:
Ընթացիկ առաջնությունում Վիլյան մասնակցել է 22 խաղի եւ խփել 17 գոլ: