Վարազդատ Հարոյան. Շատ լավ էինք խաղում, անարդար արդյունք ստացվեց
ՍպորտՌուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնությունում առաջին գոլը խփած «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է «Կրասնոդարի» դեմ հանդիպմանը արդյունքը՝ 1:1:
«Հաշիվն իհարկե տխրեցրեց մեզ: Շատ լավ էինք խաղում, թեեւ շատ էինք պաշտպանվում:Անարդար արդյունք ստացվեց: Կարծում եմ՝ 11 մետրանոց չկար: Մեր խաղացողն այդ դրվագում չէր հասնում մրցակցին: Այդ պատճառով էլ արդյունքից դժգոհ ենք: Բայց սա ֆուտբոլ է, կյանք է: Շարժվում ենք առաջ:
Մենք հաղթում էինք, եւ նորմալ է, որ անցանք խորը պաշտպանության: Այո, «Կրասնոդարի» ֆուտբոլիստները վերահսկում էին գնդակը, հարվածներ էին կատարում դարպասին, բայց չէի ասի, թե նրանց գրոհները սուր էին: Մենք նորմալ խաղացինք: Իմ գոլի դրվագում ստանդարտը մշակել էինք մարզումների ժամանակ:
Շատ ուրախ եմ, որ դարձա գոլի հեղինակ: Ցանկանում եմ նվիրել մորս, որն իմ կարիերայի ընթացքում առաջին անգամ ստադիոնում հետեւում էր խաղիս»,- Վարազդատ Հարոյանի խոսքը մեջբերում է «Ուրալի» մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի առաջնություն, չորրորդ տուր
«Կրասնոդար» - «Ուրալ»՝ 1:1
Անդրեաս Գրանկվիստ, 90+4 (11մ) – Վարազդատ Հարոյան, 15