Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Սարաեւո
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սարաեւո, որտեղ հանգրվանել է «Հոլիդեյ Սարաեւո» 4 աստղանի հյուրանոցում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 8-ին Նիկշա Բավցեւիչի գլխավորած թիմը 2 մարզում կանցկացնի Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաքում:
Օգոստոսի 9-ին՝ Երեւանի ժամանակով 22:00-ի, հայկական թիմը 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում ուժերը կչափի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքակաի հետ:
Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի մեկնարկային 2 տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ է տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) թիմերի նկատմամբ: