Ռուսլան Կորյանը գոլային փոխանցմամբ օգնեց «ԲՄԱ Խաբարովսկ»-ին Պրեմիեր լիգայում տանել առաջին հաղթանակը
ՍպորտՌուսաստանի պրեմիեր լիգայի 5-րդ տուրի առաջին խաղում «ԲՄԱ Խաբարովսկ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը, առաջին հաղթանակը տարավ ռուսական Պրեմիեր լիգայում: Խաբարովսկցիները 2:0 հաշվով առավելության հասան Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած Մախաչկալայի «Անժի»-ի նկատմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ,
«ԲՄԱ Խաբարովսկ»-ը Պրեմիեր լիգային մասնակցում է պատմության մեջ առաջին անգամ և մեկնարկային 4 տուրում կրել է պարտություններ: «ԲՄԱ Խաբարովսկ»-ն ու «Անժի»-ն 3-ական միավորով բաժանում են 14-15-րդ տեղերը: