Գլխավոր դատախազության անցագրային կետի ապակիները կոտրել են. փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Հայաստանի գլխավոր դատախազության շենքի անցագրային կետի ապակիները կոտրելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
NEWS.am-ին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ օգոստոսի 4-ին առավոտյան մի քաղաքացի այցելել է դատախազություն, որտեղ էլ ընդունելության հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել: Վիճաբանության ժամանակ քաղաքացին կոտրել է շենքի առաջին հարկի անցագրային կետի ապակիները:
Միջադեպից մեկ օր անց այդ քաղաքացին ներկայացել է ոստիկանություն, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: