Այս տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում արտերկրում ՀՀ-ն անձնագիր է տրամադրվել 193 սիրիահայի
Հասարակություն2017թ. 2-րդ եռամսյակի ընթացքում Հայաստանի կողմից տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 193 անձնագիր: Դրանք տրամադրվել են Դամասկոսում (81 գործ), Հալեպում (111 գործ), Լիբանանում (1 գործ) գտնվող ՀՀ դեսպանությունում` ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության առաջիկա նիստում ներառված հարցին կից ներկայացված տեղեկույթից:
Կառավարությունը գումար է հատկացնելու ՀՀ արտգործնախարարությանը, քանի մեր ԱԳՆ-ն դրանք տրամադրել է, սակայն պետական տուրք չի գանձվել: