Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվեց «Ալաշկերտ»
Սպորտ«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանի հետ, որն արդեն առաջին մարզումն է անցկացրել Հայաստանի չեմպիոն կազմում, հայտնում է ակումբի կայքը:
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս շվեյցարական «Լե Մոն» թիմում, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում էր «Ցյուրիխին»:
Արտյոմ Սիմոնյանը 2015-ին Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» էր տեղափոխվել «Ցյուրիխ», որի հիմնական կազմում ամրապնդվել չհաջողվեց:
«Ուրախ եմ, որ պայմանագիր եմ ստորագրել «Ալաշկերտի» հետ: Թիմում հիանալի ընկերական մթնոլորտ է: Ծանոթ եմ մի քանի ֆուտբոլիստների հետ, իսկ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ հանդես եմ եկել երիտասարդական հավաքականում: Շատ դրական եմ տրամադրված: Կներդնեմ ամբողջ ուժերս` «Ալաշկերտի» հաջողություններում իմ ավանդն ունենալու համար»,- Սիմոնյանի խոսքը մեջբերում է ակումբի կայքը: