ՌՖՊԼ. Ուրալը ոչ-ոքի խաղաց Զենիթի հետ, Հարոյանը մասնակցեց հանդիպմանը
ՍպորտՌուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ` 1:1:
«Ուրալի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Հայաստանի ընտրանու հարձակվող Էդգար Մանուչարյանը բացակայում էր հայտացուցակից վնասվածքի պատճառով:
Այս խաղից հետո «Ուրալը» 7 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Զենիթը» 1-ին տեղում է:
Հիշեցնենք, որ «Ուրալը» 6-րդ տուրում ուժերը կչափի Տուլայի «Արսենալի» հետ:
«Ուրալ»-«Զենիթ»` 1:1
Գոլերը` Բիկֆալվի (35) - Կոկորին (60)