Վթար Գրիբոյեդով եւ Հր. Քոչար փողոցների խաչմերուկում
ՀասարակությունՕգոստոսի 9-ին, ժամը 19։50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գրիբոյեդով - Հր. Քոչար փողոցների խաչմերուկում ավտոմեքենան ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Colt» մակնիշի 75 OO 999 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Է. Հ.) դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանած «BMW 525» մակնիշի 13 SՕ 395 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Հ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները Է. Հ.ին եւ ուղեւոր՝ 1989 թ. ծնված Գ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (հոսպիտալացումից հրաժարվել են):
Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենան: