Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներոմ վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են վաճառքի տվյալները, փոխանցում է Gazeta–ն։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI թեթեւ նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.6 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49.53 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0.02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 52.69 դոլարի։