Մոսկվայում անչափահաս հանցագործների խումբ է կալանավորվել
ՀասարակությունԵրեք անչափահասներ են կալանավորվել Մոսկվայում՝ բնակիչների վրա հարձակումների շարքի պատճառով։ Քննիչների տվյալներով՝ «մանկական հանցախումբը» ծեծի է ենթարկել քաղաքացիների եւ նրանցից գումար հափշտակել, փոխանցում է RG-ն։
Ոստիկանությունում հայտնել են, որ առաջին հանցագործությունը գործվել է հուլիսի 29-ին։ Այդ օրը դեռահասները դաժանաբար ծեծել են 34–ամյա տղամարդուն, խլել նրա բանկային քարտն ու դրանից հանել 16 հազար ռուբլի։ Երկրորդ հանցագործությունը տեղի է ունեցել օգոստոսի 2–ին։ Հանցագործները ծեծի են ենթարկել 22-ամյա տղամարդուն։ Վերջինը լուրջ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։
Քրեական գործ է հարուցվել։ Նշվում է, որ երեք դեռահասից բացի հարձակումներին եւս երկու 18-ամյա երիտասարդ է մասնակցել։ Այսօր հինգն էլ դատարանի առջեւ կկանգնեն։