Բորուսիան պաշտոնապես հայտարարել է, որ Դեմբելեն հեռացվել է թիմի մարզումներից
ՍպորտԴորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարել է, որ հեռացրել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեին թիմի մարզումներից:
Ֆուտբոլիստը բաց կթողնի Գերմանիայի Գավաթի 1-ին շրջանի` «Ռիլազինգեն-Առլենի» հետ հանդիպումը, որը կայանալու է օգոստոսի 12-ին:
Ըստ ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկի` դորտմունդցիները պատժել են ֆրանսիացի ֆուտբոլիստին` թիմի վերջին մարզմանն ինքնակամ չներկայանալու պատճառով:
Միջազգային լրատվամիջոցները պնդում էին, որ Ուսմանը պահանջել էր «Բորուսիայից» իր տրանսֆերը վաճառել կատալոնական «Բարսելոնային», սակայն «բզեզները» մերժել էին «կապտանռնագույնների» առաջարկը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեի տրանսֆերը վաճառելու համար «Բորուսիան» «Բարսելոնայից» պահանջել է 150 մլն եվրո: