«Չելսին» մտադիր է այս ամիս ձեռք բերել եւս 3 խաղացողների
ՍպորտԱնգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսին» մտադիր է մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել եւս երեք խաղացողների՝ ուժեղացնելով եզրային պաշտպանի, կիսապաշտպանի եւ հարձակվողի դիրքերը, հաղորդում է Sky Sports-ը:
Հավակնորդների ցուցակում են Դենիել Դրինքուոթերը («Լեսթեր Սիթի»), Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը («Արսենալ»), Սերժ Օրյեն (ՊՍԺ) եւ Վիրջիլ վան Դեյքը («Սաութհեմփթոն»):
Հիշեցնենք, որ «Չելսին» արդեն ձեռք է բերել «Ռոմայից» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին, «Մոնակոյից» կիսապաշտպան Տյեմուե Բակայոկոյին եւ «Ռեալից» հարձակվող Ալվարո Մորատային: