Sinquefield Cup. Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Մագնուս Կարլսենն է
ՍպորտԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) օգոստոսի 11-ին կանցկացվի վերջին՝ 9-րդ տուրը:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:
Sinquefield Cup, 9-րդ տուր
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)