Կբացվի գեղանկարիչ Կարեն Սմբատյանի ծննդյան 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը
ՄշակույթՀայաստանի նկարիչների միությունում 2017 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 18:00-ին, կբացվի հայ մեծանուն գեղանկարիչ Կարեն Սմբատյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված գեղանկարչի ծննդյան 85-ամյակին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 15-ը:
Հանրությանը կներկայացվեն հայ կերպարվեստի ամենավառ վարպետներից մեկի` Կարեն Սմբատյանի ստեղծագործական գործունեությունը ներկայացնող շուրջ 60 գեղարվեստական աշխատանքներ` գրաֆիկականից մինչև խոշոր կտավային՝ մարդ-բնություն թեմատիկայով և մինչ այժմ չցուցադրված:
Ցուցահանդեսը կազմակերպել է «ԱՐՏ PR» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: